21 / Հոկտեմբեր / 2024 : 20-29
Ստեղծվել է քաղցկեղի ախտորոշման համար 96% ճշգրտությամբ AI մոդել
ChatGPT-ի թարմացված մոդելը կարող է ախտորոշել քաղցկեղը և օգնել ընտրել բուժման ամենաարդյունավետ տարբերակը, հայտնում են Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները։ Նրանք մշակել են բազմակողմանի AI մոդել, որը շատ նման է ChatGPT-ին և կարող է կատարել ախտորոշիչ հետազոտություններ՝ քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում: Այս AI համակարգը մեծ քայլ է քաղցկեղի ախտորոշման արդյունավետության բարձրացման գործում։Արդեն իսկ գոյություն ունեցող արհեստական բանականության համակարգերը նույնպես կարողանում էին հայտնաբերել քաղցկեղի առկայությունը, սակայն միայն քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում: Իսկ նոր մոդելը կարող է ուսումնասիրել դեպքերի ավելի լայն շրջանակ և փորձարկվել է քաղցկեղի 19 տեսակների վրա։
AI մոդելը կարդում է ուռուցքային հյուսվածքների թվային սլայդերը և հայտնաբերում է քաղցկեղի բջիջները՝ կանխատեսելով ուռուցքի մոլեկուլային պրոֆիլը գրեթե 100 տոկոս ճշտությամբ։ Այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ուռուցքի այնպիսի հատուկ առանձնահատկությունների մասին, որոնք նախկինում չէին էլ ենթադրվում, որ կարող են կարևոր լինել հիվանդի գոյատևման համար:
«Եթե առաջիկայում հաստատվի և տարածվի մեր այս և նմանօրինակ այլ մոտեցումները՝ հնարավոր կլինի վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղով հիվանդներին և նրանք կկարողանան օգտվել փորձարարական բուժումներից, որոնք ուղղված են որոշակի մոլեկուլային տատանումների վրա․ մի հնարավորություն, որն այժմ համատարած հասանելի չէ ամբողջ աշխարհում», – նշում է հետազոտության ավագ հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի Բլավատնիկ ինստիտուտի կենսաբժշկական ինֆորմատիկայի ասիստենտ Կուն-Հսինգ Յուն։
Դիտվել է
6935անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :