«Հենց որ քեզի մոտեցա,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Հիվանդ էի, սաղացա,
Ջան վիճակ , ջան, ջան»:
ԾԱՂԻԿ ՈՒՆԵՄ ԲԱՑ Ա
Ծաղիկ ունեմ, բաց ա,
Ջան ծաղիկ, ջան, ջան
Սիրտս քեզ հետ կպած ա,
Ջան վիճակ, ջան, ջան:
***
Ծաղիկ ունեմ ալայա,
Ջան ծաղիկ , ջան, ջան,
Ալա չի, ալ վալայա,
Ջան վիճակ, ջան, ջան:
***
Հենց որ քեզի մոտեցա,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Հիվանդ էի, սաղացա,
Ջան վիճակ , ջան, ջան:
ԿԱՏԱՐՈՒՄ՝ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՐՈՅԱՆ
ԳԵՂՋԿԱԿԱՆ, ԾԻՍԱԿԱՆ, ՎԻՃԱԿԻ ԵՐԳ
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. X, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2000:
Այս երգը Համբարձման տոնի երգ է, և ժողովրդի համար Համբարձումը նաև գարնան տոն է, ծաղկի տոն է, վիճակ հանելու` գուշակության ծես է:
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։