21 / Նոյեմբեր / 2024 : 21-25
Քաղաքացին մուկ է հայտնաբերել «От Мартина» ապրանքանիշի արևածաղկի սերմերի տուփից․ մանրամասներ
Նոյեմբերի 20-ին ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Ավետիսյանը տեսանյութ
էր տարածել իր անձնական էջում` կից գրելով, որ «От Мартина» ապրանքանիշի արտադրած արևածաղկի սերմերի տուփից սատկած, չորացած մուկ է հայտնաբերել: Yelaket.am-ը անմիջապես կապ է հաստատել օգտատիրոջ հետ և փորձել ճշտել մանրամասները։
«Ամուսինս այդ տուփի կեսից ավելին արդեն կերել
էր, հետո, երբ ես էի ուզում ուտել, տուփի ներքևի
հատվածից դուրս հանեցի այդ չորացած, մազերն իրար կպած, արդեն աղով բոված մկանը»,- մեզ
հետ զրույցում հայտնել է Սեդա Ավետիսյանը` նշելով, որ հայտնաբերված մուկը տուփի հետ
պահել են` փորձաքննության նպատակով:
«Սա առաջնահերթ առողջության հարց է, և, հնարավոր
է, ինչ-որ վարակ լինի, որի համար իրենք պետք է պատասխանատվություն կրեն, հատկապես,
որ դրանից հետո մի ամբողջ օր ամուսինս շատ վատ է զգացել իրեն։ Լավ է, որ երեխան չէր
կերել, բայց շատ վախեցել և զզվել էր տեսածից, մի կերպ ենք հանգստացրել։»,- մանրամասնել
է օգտատերը:
Սեդա Ավետիսյանը հայտնել է նաև, որ դիմել է Սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնին, որտեղից պատասխանել են, որ արդեն զբաղվում են այս
գործով:
Օգտատերը նշել է, որ իր ֆեյսբուքյան գրառմանը արձագանքել է նաև «От Мартина» ապրանքանիշի
պաշտոնական էջը` պնդելով, որ հրապարակումն անհիմն է, որովհետև իրենց տեխնոլոգիաները
թույլ չեն տալիս, որ նման չափերի մարմին հայտնվի արտադրության մեջ: Սակայն քաղաքացին
պնդում է, որ հայտնաբերվածը մեծ մուկ չէ, ձագ է, և գրեթե արտադրողի կողմից վաճառվող
«արախիսի» չափ է.
«Իմ մտքով չէր անցնի, որ ուտելիքի մեջ երբևէ
նման բան կգտնեմ, այն էլ «От Мартина»-ի արտադրանքից, որից միշտ օգտվել ենք և շատ սիրել։
Սա մարդու իրավունքների ոտնահարում է և ես
հանդուրժել չէի կարող, որովհետև սպառողներից մեկն էլ հենց իմ երեխան է, եթե չբարձրաձայնեմ,
վաղը նման տուփերն էլ ավելի կշատանան շուկայում: Եթե այդ չափի մեծ ընկերությունն է
իրեն թույլ տալիս նման արտադրանք հանել շուկա,
արդեն իսկ խայտառակություն է»,- նշում է օգտատերը` եզրափակելով զրույցը:
Yelaket.am-ը կապ է հաստատել նաև «От Мартина»
ապրանքանիշի ներկայացուցչի հետ և փորձել պարզաբանումներ ստանալ` լսելով մեկնաբանություններ
կապված Սեդա Ավետիսյանի հրապարակման հետ:
Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանը նշեց,
որ մինչ մարդիկ մեկնաբանություններ են անում, իրենք հստակ գործողություններ են կատարում իրավիճակը պարզաբանելու համար: Ա. Հարությունյանը բացառեց, որ նման բան կարող է պատահել
իրենց արտադրական պրոցեսում.
«Մեզ համար ակնհայտ է` ինչ է կատարվում: Անբարեխիղճ
մի գործընթացի ենք մասնակից դարձել մեր կամքից անկախ։ Նրանք, ովքեր կազմակերպել են
այս գործընթացը, մի շատ կարևոր բան հաշվի չեն առել. մեր արտադրական տեխնոլոգիան բացառում
է որևէ խոշոր մարմնի հայտնվելը տուփում»,- մեկնաբանել է Հարությունյանը` նշելով, որ
ընկերությունը հավանաբար կդիմի իրավապահ մարմիններին
և հետևողական կլինի, որպեսզի բոլոր պրոցեսներն ընթանան հրապարակային և բոլոր սպառողները
վստահ լինեն, որ այդպիսի բան լինել չի կարող:
«Միևնույն ժամանակ հրապարակայնորեն հայտարարում
եմ, որ վստահ եմ` մեր հարգելի սպառողն այս ամենի հետ կապ չունի, դրա համար մենք պատրաստ
ենք, մեր սպառողի բոլոր կասկածները փարատելու համար, իրեն հնարավորություն տալ անձամբ
ներկա գտնվելու արտադրական գործընթացի ժամանակ, որպեսզի տեսնի տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները
և համոզվի, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ նման իրավիճակ, այսինքն` չի կարող որևէ օտար
մարմին հայտնվել մեր արտադրանքի տուփի մեջ»,- նշել է Արմեն Հարությունյանը:
Իրավաբանը տեղեկանալով, որ, Yelaket.am-ն արդեն
զրուցել է Սեդա Ավետիսյանի հետ, և վերջինիցս իմացել, որ տուփը և դրա միջից հայտնաբերված
մուկը պահպանված է լաբորատոր հետաքննության համար, նշել է, որ դա կարևոր է գործի բացահայտման
համար.
«Շատ լավ է, որ պահպանվել է։ Իմ խնդրանքն է,
որպեսզի պահպանվի և հանկարծ չվերացվի ո’չ տուփը, ո’չ հայտաբերված մարմինը: Մեր կողմից
ևս աշխատանք է տարվում և մենք հետամուտ ենք լինելու գործի բացահայտմանը: Ընկերությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված փորձաքննությունն անցել
է, փաստեր կան, որ ոչ միայն արտադրական գործընթացում, այլև ամբողջ գործարանի տարածքում
այնպիսի միջոցառումներ են իրականացված, որոնք բացառում են որևէ տեսակի կրծողի առկայությունը», - ընդգծում է ընկերության
իրավաբանը՝ հավելելով, որ այս գործում իրենք հայցում են նաև Սեդա Ավետիսյանի օգնությունը.
«Եթե մեր սպառողը համագործակցի մեզ հետ և տվյալներ
տա, թե երբ և որտեղից է ձեռք բերել արևածաղիկը, ավելի արագ կբացահայտենք այս ամենը»,
- եզրափակել է իրավաբանը։
Նշենք, որ Yelaket.am լրատվականը հետևողական է լինելու դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին:
Դիտվել է
89423անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...