22 / Մայիս / 2020 : 09-15

Վարչապետը մեքենայի հետ կապ չունի, այն պատկանում է Արայիկ Հարությունյանին. խոսնակ

«Քիչ առաջ վարչապետ Փաշինյանն ավտոմեքենայի լուսանկար հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այդ էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու: Հրապարակմանը հաջորդեցին մեկբնաբանություններ, որ մեքենան վարաչապետի նվերն է Արայիկ Հարությունյանին, գրում է lurer.com:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից փորձեցինք պարզել, թե արդյոք մեքենան վարչապետի նվերն է. «ՀՀ վարչապետը ավտոմեքենայի հետ կապ չունի: Էլեկտրոմոբիլը պատկանում է Արայիկ Հարությունյանին»,- ասաց Գևորգյանը:

Համացանցում փոքրիկ հետաքննություն անցկացրինք՝ պարզելու մեքենայի մակնիշն ու արժեքը: Մեքենան Hyundai IONIQ Electric է և արժե շուրջ 37.000 եվրո: Ի դեպ, այն գնվել է Երևանում գործող ֆիրմային խանութից»:

Դիտվել է 17655անգամ
Վերջին լուրեր