Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2025 : 00-00

Այս ծննդյանս օրը որոշեցի ԱՆՎՃԱՐ սովորելու հնարավորություն տալ 10 աղջիկների ու տղաների

ArmMod Fashion և International Fashion Festival նախագծերի հիմնադիր և Kids Fashion Day նախագծի համահիմնադիր, մեր շատ լավ ընկեր ու գործընկեր Ռուբինա Գրիգորյանը, ով այսօր ծնունդը նշում է Գերմանիայում , որպես ծննդյան մեծ նվեր իրեն համար որոշել է կրկին օգտակար լինել և նոր հնարավորություններ ստեղծել հայրենիքի՝ Հայստանի 3 քաղաքների՝ Երևանի, Գյումրիի և Վանաձորի երիտասարդների համար։

Առաջիկա հայտարարվող քասթինգին ամեն քաղաքից 10 մոդելային արտաքինով ու միջազգային ստանդարտներին համապատասխան աղջիկները և տղաները կանցնեն անվճար դեֆիլեի դասընթացներ և ArmMod Fashion-ի գեղեցկուհի մասնագետների, ընկերների և գործընկերների հետ միասին կկերտեն իրենց մոդելային ուղղին։

Yelaket.am-ը խմբագրակազմը շնորհավորում է սիրելի ընկերոջ տարեդարձը, որը շարունակում է իր հայրենանվեր գործը նաև արտերկրից՝ մաղթելով քաջ առողջություն և ստեղծագործելու մեծ ջիղ ու եռանդ:
Տեղադրում ենք Ռուբինա Գրիգորյանի հայտարարությունը մրցույթի մասին.

Բարև 37
Այո ժամանակը իրոք թռչում է, բայց ինչպես ասում են ոչ թե ապրած տարիների քանակն է կարևոր, այլ իսկապես ինքնաբավ վայելածը։
Ես ինձ այն երջանիկներից եմ համարում , որ վայելած ու ապրած պահերով արդեն մի 3 անգամ ավել 37 եմ ապրել։ Այն ինչ միշտ հասցնում եմ որոշել ու անել 1 օրում, ամսում կամ տարում ՝ շատերին աննորմալ է թվում ։ Դե ինչ արած ՝ ես էլ աննորմալ եմ՝ խենթ, խելառ, անսպառ էներգիայով, լի ձգտումներով , անկանխատեսելի ու կյանքը , հարազատներին, ընկերներին ինքնամոռաց սիրող։
Արդեն կես տարի է ապրում եմ Գերմանիայում ու ողջ ընթացքում հոգեպես ոչ մի գրամ չեմ զգացել իսկական ընկերներիս ու հարազատներիս ուշադրության ու սիրո փոփոխությունը։ Իհարկե շատերին էլ հենց այս շրջանում եմ վերջապես բացահայտել, բայց ես իրենց էլ եմ սիրում ։

Բայց հիմա խոսեմ ավելի կարևորից։
Ես երբեք լիարժեք չեմ վայելել ծննդյանս օրը , եթե ինչ-որ կարևոր քայլ չեմ իրականացրել, որ օգտակար լինեմ կամ ժպիտներ ու նոր հնարավորություններ ստեղծեմ երազող ու ձգտող մարդկանց համար։ Այս ծննդյանս օրը որոշեցի ԱՆՎՃԱՐ սովորելու հնարավորություն տալ Հայաստանի 3 քաղաքների՝ Երևանի , Գյումրիի և Վանաձորի , գեղեցիկ մոդելային արտաքինով 10 աղջիկների ու տղաների , ովքեր համապատասխանելով խիստ միջազգային ստանդարտներին՝ մեր առաջիկա քասթինգն անցնելով ՝ անվճար հաճախելու են դեֆիլեի դասերի և մեր օգնությամբ հնարավորություն են ստանալու առաջ գնալու ու կերտելու իրենց ճիշտ ու գրագետ մոդելային ուղին։
ArmMod Fashion-ը հավատարիմ մնալով իր գլխավոր գաղափարին՝ մեր գեղեցկուհի մասնագետների, ընկերների ու գործընկերների հետ միասին՝ կարճ ժամանակում ընտրված երիտասարդներին դարձնելու է շուկայում ամենապահանջվածները ու ոչ միայն:

Ասեք, որ հրաշալի ծննդյան նվերս արդեն ունեմ։
Վստահ եմ՝ դիմացինին օգտակար լինելուց ու երջանիկ տեսնելուց լավ զգացողություն չկա կյանքում ։ Համենայնդեպս իմ համար այդպես է ու կցանկանամ դա վարակիչ դառնա։

Դե ինչ շնորհավորեք ինձ՝ այսօր իմ ծնունդն է
Նշենք, որ Yelaket.am-ը միանում է այս հրաշալի նախաձեռնությանը և մեծ սիրով պատրաստ է ընթացիկ լուսաբանել այդ նոր մոդելների հաջողությունները։
Դիտվել է 5478անգամ
Վերջին լուրեր