Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2025 : 18-28

Պարտականությունները կատարելիս կյանքից հեռացել է դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը․ Yelaket.am-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Ա․ Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին


Դատական դեպարտամենտից ցավով հայտնում են, որ 52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը։

«Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանր վիշտը:
Արմեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը՝ 18:00-ից Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը՝ 13:00-ին»,-նշվում է հայտարարության մեջ:Yelaket.am-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Ա․ Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Դիտվել է 408անգամ
Վերջին լուրեր