Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Օգոստոս / 2025 : 15-31

Արման Մանուկյանի միջազգային հաջողությունը՝ մերսման արվեստի և վերականգնողական թերապիայի զարգացման ճանապարհին

Հայաստանի մարզաառողջարարական ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Արման Մանուկյանը, մասնակցեց American Massage Championships 2025-ին՝ որպես միջազգային մրցավար և հեղինակային տեխնիկաների ցուցադրող։ Միջոցառումը, որը տեղի ունեցավ հուլիսի 25–27-ը, համախմբեց աշխարհի լավագույն մերսման մասնագետներին՝ ներկայացնելու նորարարական մոտեցումներ, մշակութային առանձնահատկություններ և բուժական մեթոդներ։

Արման Մանուկյանը հայտնի է մարզաառողջարարական և վերականգնողական թերապիայի ոլորտում ներդրած նորարարություններով։ Նրա հեղինակային տեխնիկաները՝ համադրելով արևելյան և արևմտյան մոտեցումները, առանձնանում են ոչ միայն բուժական արդյունավետությամբ, այլև մշակութային ինքնությամբ։ Մանուկյանը տարիներ շարունակ աշխատել է մարզիկների, վերականգնողական կենտրոնների և կրթական հաստատությունների հետ՝ ձևավորելով մերսման և թերապիայի նոր ստանդարտներ Հայաստանում։

Նրա մասնակցությունը որպես մրցավար American Massage Championships-ում ոչ միայն բարձրացրեց Հայաստանի մասնագիտական հեղինակությունը, այլև հնարավորություն տվեց միջազգային հանրությանը ծանոթանալ հայկական մերսման դպրոցի առանձնահատկություններին։
Yelaket.am լրատվական հարթակը կապ հաստատեց Արման Մանուկյանի հետ՝ մրցաշարից անմիջապես հետո.

«Սա ոչ միայն մրցույթ էր, այլ հարթակ՝ ներկայացնելու այն արժեքները, որոնք մենք Հայաստանում ձևավորել ենք՝ առողջ ապրելակերպի, վերականգնման և հոգատարության մշակույթի շուրջ։ Իմ հեղինակային տեխնիկաները հիմնված են տարիների փորձի, գիտական ուսումնասիրությունների և հայկական ավանդույթների վրա,- նշեց Ա. Մանուկյանը:

Մանուկյանի միջազգային ներգրավվածությունը կարևոր քայլ է՝ Հայաստանի առողջապահության և վերականգնողական թերապիայի ոլորտի զարգացման տեսանկյունից։ Նրա փորձը և կապերը կարող են հիմք հանդիսանալ նոր կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային համագործակցությունների համար։
Դիտվել է 1504անգամ
Վերջին լուրեր