19 / Օգոստոս / 2025 : 16-47
Կարճ տեսանյութերը վտանգում են ուղեղը. չինացի գիտնականների նոր բացահայտումը

Տյանցզինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ցյան Վանի ղեկավարած գիտական խումբը, որի աշխատանքը հրապարակվել է NeuroImage ամսագրում, պարզել է, որ կարճ տեսանյութերի ակտիվ դիտումը խթանում է ուղեղի «պարգևատրման համակարգը»՝ առաջացնելով կախվածության նման վարքագիծ։
Ուսումնասիրության համաձայն՝ հաճախակի դիտումները փոփոխում են ուղեղի այն հատվածների գործունեությունը, որոնք պատասխանատու են իմպուլսների վերահսկման, ուշադրության կենտրոնացման և զգացմունքների կառավարման համար։ Արդյունքում ուղեղը գերհագենում է դոֆամինով, և առօրյա հաճույքները՝ գիրք կարդալը, ընթրիքը կամ ընկերների հետ շփումը, սկսում են թվալ ավելի քիչ գրավիչ։
Գիտնականները նաև նախազգուշացնում են գիշերային դիտումների վտանգի մասին․ էկրանի պայծառ լույսը և հագեցած բովանդակությունը խաթարում են քնի բնական ռիթմերը, նվազեցնում մելատոնինի արտադրությունը և ազդում հիշողության ու ուսուցման համար կարևոր հիպոկամպի աշխատանքի վրա։
Մասնագետները ընդգծում են, որ կարճ տեսանյութերը ինքնին բացասական երևույթ չեն, սակայն դրանց ազդեցությունը չի կարելի թերագնահատել։ Նրանք խորհուրդ են տալիս սահմանափակել էկրանի առջև անցկացվող ժամանակը, պարբերաբար ընդմիջումներ անել և ընտրել առցանց զբաղմունքների բազմազան ձևեր՝ հոգեկան և մտավոր առողջությունը պահպանելու համար։
Դիտվել է
849անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
11 / Փետրվար / 2020
Հանրաքվեի հակառակ կողմը
Օրերս ՀՀ իշխանությունը որոշում կայացրեց՝ հանրաքվեի միջոցով իմանալ՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի գործունեությունն օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Այսինքն՝ բազմաչարչար ու տխրահռչակ հարևան Պողոսը,...
31 / Մարտ / 2020
Այսօր լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար...
29 / Մարտ / 2020
Ահա ինչպիսին էր նա` Պատրիկ Դևեջյանը
1981թ.ASALA-ի անդամները Փարիզում գրավեցին թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդների: Պատրիկ Դևեջյանը հրաժարվել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ...
30 / Մարտ / 2020
Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացում կատարելու օրենսդրական...