Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2026 : 23-09

Պատմություն և ջազ․ հունվարի 27-ին տեղի կունենա «4090» կրթական հիմնադրամի նշանակալի միջոցառումը


Ամենակարևոր պատմությունները հաճախ մնում են չասված։
Հունվարի 27-ին մենք կլսենք այդ պատմությունները։

Հունվարի 27-ին տեղի կունենա «4090» կրթական հիմնադրամի տարվա ամենախորքային և նշանակալի միջոցառումը՝ նվիրված Բանակին, պատերազմի մասնակից տղաների ուժին, նրանց անցած ճանապարհին և այն արժանապատիվ լռությանը, որը խոսում է բառերից բարձր։

Երեկոն կլինի ոչ միայն պատմությունների, այլև բարձրարժեք երաժշտության և շքեղ համերգային փորձառության մասին․

Պեչա Կուչա ձևաչափով մեր շահառուների իրական պատմություններին կհաջորդի

Հայաստանի պետական ջազ նվագախումբի համերգը՝ Դավիթ Մելքոնյանի ղեկավարությամբ, պատվավոր հյուր՝ Ռոբերտ Ամիրխանյանի մասնակցությամբ և մեներգչուհի Մաշա Մնջոյանի անզուգական կատարմամբ։

Գլխավոր հովանավոր՝ Արարատբանկ ԲԲԸ:

Գնե՛ք տոմս և դարձե՛ք չասված պատմությունների և բարձրաճաշակ համերգի ունկնդիր։

Տոմսեր ձեռք բերելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://eventhub.am/am/concert/event/history-and-jazz-7707739d-b0e3-4699-bec2-db2d8e218d27
Դիտվել է 1095անգամ
Վերջին լուրեր