Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2026 : 17-58

AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը


Ճամփորդական շրջանն իր լիակատար ընթացքի մեջ է: Եվ սա լավագույն պահն է ճամփորդական փաթեթ ձեռքբերելու համար:

Հայէկոնոմբանկն իր պրեմիում քարտապաններին առաջարկում է AEB Travel ճամփորդական փաթեթ՝ նախատեսված նրանց համար, ովքեր արժևորում են հարմարավետությունը, ապահովությունն ու արտոնյալ պայմանները:

Ո՞ւմ համար է Ճամփորդական փաթեթը:

Փաթեթն այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կամ ձեռք կբերեն Հայէկոնոմբանկի VISA Platinum, VISA Infinite, VISA Guru Travel և Mastercard World քարտատեսակներից որևէ մեկը:

Ի՞նչ արտոնություններ է տալիս AEB Travel-ը:

Փաթեթի շրջանակում Դուք հնարավորություն կունենաք՝

Բանկում ձեռքբերել Սիլ ինշուրանսի ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր (TR Whole World AEB) 4000 դրամ արժեքով, ստանալ տեղեկանքներ հաշիվների բացման, սպասարկման և այլ ծառայությունների մասին 50% զեղչված արժեքով, Բանկում վարձակալել անհատական պահատեղեր (բացառությամբ Գլխամասային գրասենյակի)՝ 30% զեղչված սակագնով: արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի հետ համագործակցող տուրիստական ընկերությունների ծառայություններից:

Նշված քարտերի ճամփորդական արտոնություններին (անվճար մուտքեր բիզնես սրահներ, Fast Track-ի հնարավորություն, 24/7 Concierge ծառայություն, ուղեբեռի անվճար փաթեթավորում և շատ ավելին) կարող եք ծանոթանալ Հայէկոնոմբանկի կայքէջում:

Ճամփորդե՛ք պրեմիում դասի հարմարավետությամբ և վայելե՛ք Ձեր ամառային հանգիստը
Հայէկոնոմբանկի հետ:

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունիս / 2026 : 17-58
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 1342անգամ
Վերջին լուրեր