Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մայիս / 2020 : 13-35

«Էս ինչքան մարդ է հավաքվել, նախապես իմացել են որ գալո՞ւ եմ». Փաշինյանը զարմացավ

Էս ինչքան մարդ է հավաքվել, նախապես իմացել են որ գալո՞ւ եմ: Այս մասին Արարատի մարզի Վերին Դվին համայնք այցելության ժամանակ զարմացած ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չես կարա գաղտնի պահես»,-արձագանքեց մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Վարչապետը նայեց հակակարկտային կայանները, հարցեր տվեց: Նշվեց, որ կայանները ձայնային ալիք են արձակում, կայանները դրվում է 500 մետր հեռավորությամբ: Գերհզոր կարկուտի դեպքում կայանը կարող է պարզապես մանրացնի կարկուտը, նորմալ կարկուտի ժամանակ էլ գուցե հատիկներ պարունակի, բայց դրական արդյունքը ակնհայտ է:

Գյուղացիները նշեցին, որ 5 տարի առաջ է կարկուտ եկել, դրանից հետո կարկուտը վնաս չի տվել, բայց հույսը չպետք է դնել դրա վրա, այլ պետք է ապահովագրել բերքը, սակայն շատ քչերն են ապահովագրել:

Դիտվել է 12485անգամ
Վերջին լուրեր