23 / Մայիս / 2020 : 15-34

Առեղծվածային դեպք. Սևանում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 11։30-ի սահմաններում, որ Սևանա լճի «9-րդ ալիք» լողափի տարածքում՝ լճի ափին, տղամարդու դի կա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը, հնարավոր է՝ լինի Կոտաքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանը, ում անհետ կորելու փաստով Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով:

Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին էին դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբովյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել էր Սևան, որից հետո նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեին:

Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Ծովագյուղի վարչական տարածքում՝ Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերել էին ավտոմեքենան, այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով որոնողական աշխատանքներին ներգրավվել էին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարարներն ու Սևանի ջրասուզակները, սակայն Սևանա լճում որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել:

Ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին նաև որոնվողի բաճկոնն ու բջջային հեռախուսը: 

Լուսանկարում՝ 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանն է

 

Դիտվել է 61325անգամ
Վերջին լուրեր