23 / Մայիս / 2020 : 17-23

 

Սթափության և զգոնության կոչ. Սիսիանում վարակը մեծանում է

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․ «Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️

Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։

Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։

Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։ Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։ 

 

ՔՊ անդամ Արսեն Ավագյան

Դիտվել է 20672անգամ
Վերջին լուրեր