24 / Մայիս / 2020 : 18-56

Գիշերը 4–ին զանգեցին տղայիս, 5–ին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել. ձերբակալված քաջարանցու մայր

Կապանի ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալվածների հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրանց։ Արդեն մի քանի ժամ ոստիկանության դիմաց կանգնած քաջարանցիներին ասել են, որ տեսակցություն չի կարող լինել։ 

Հարազատները պատմեցին, որ երիտասարդներին տարել են առանց պատշաճ ծանուցման, բերման են ենթարկել քաղաքի տարբեր վայրերից, ենթարկելիս նույնպես բռնության են ենթարկել։

«Գիշերը 4–ին զանգեցին տղայիս։ Ժամը հինգին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել։ Ուրիշներից եմ հետո իմացել կատարվածի մասին։ Երկու ոստիկան եկել էին մեր տուն, տղայիս էին հարցնում, ասացին՝ նրա ընկերներն են»,– պատմեց ձերբակալվածներից մեկի մայրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։

 

Դիտվել է 32607անգամ
Վերջին լուրեր