Վարչապետը դիմակների գնի և անհատական պատասխանատվություն մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ուղիղ եթերում անդրադարձավ տրանսպորտային միջոցներին: Վարչապետը նշեց, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդկանց առկայության դեպքում, առանց բացառության, պետք է բոլորը լինեն դիմակով, իսկ եթե չլինեն, խստագույն վարչական պատասխնատվության կենթարկվեն:
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այս կանոնը, ձեռքերի ախտահանման կանոնը պահում ենք, ապա զրոյացնում ենք կորոնավիրուսի դեպքերը»,-ասաց նա:
Վարչապետն դիմակի գների վերաբերյալ ասաց, որ ՏՄՊՊՀ-ն դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների հետ կապված հետաքննություն կանի և կգա եզրակացության, սակայն ավելացրեց, թե մասնագետները նշում են, որ տանը պատրաստված դիմակները ևս կարող են լինել արդյունավետ:
Վարչապետը շատ կարևոր վարքագծային կանոն համարեց այն, երբ փողոցով քայլելիս անձիք հանդիպեն ծանոթին խոսակցություն չվարեն առանց դիմակի կամ խոսելիս պահել մեկուկես մետր հեռավորություն: «Այստեղ խուճապի մատնվելու առիթ չկա, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է խուճապի մատնվի այն առումով, որ անհատական պատասխանատվությունը պետք է մեծանա և դրանք խախտողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա: