Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2020 : 00-12

Արամի վճռական կեցվածքն անխախտ վճիռ էր... 

 

Արամը, անկախ տարիքային եւ սոցիալական խտրության, Սարդարապատի ճակատամարտի օրերին կոչ է արել ժողովրդին եւ ոգեշնչել՝ զենք ստանալ ու մեկնել ճակատ՝ բացականչելով, թե ավելի լավ է ճակատում զոհվել, քան սեփական օջախներում։

Երբ մայիսի 19ի երեկոյան, Ազգային խորհրդի նիստում Երեւանը թշնամուն հանձնելու մասին հարց է բարձրացել, նա ամենայն վճռականությամբ՝ բացառելով անձնատվությունը, նշել է. «... ո՛չ մի նահանջ, ո՛չ մի գծի վրա: Նահանջ Երեւանից՝ կնշանակի խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազների վրա, բոլորդ պիտի մնաք եւ մեռնեք»: 

Ազգային խորհուրդը թշնամուն ճակատամարտ տալու հրաման է տվել. Արամի վճռական կեցվածքն անխախտ վճիռ էր:

Մ. Մ. 

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Մայիս / 2020 : 00-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 12702անգամ
Վերջին լուրեր