27 / Մայիս / 2020 : 10-07

Տավուշի մարզում մեծ քանակով կորոնավիրուսով հիվանդներ են ախտորոշվել 

Տեղեկություն ունեինք, որ Տավուշի մարզի ձեռնոցների արտադրամասում 150 հոգի վարակվել է նոր տիպի կորանավիրուսով։ «Հրապարակը»  զանգահարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով մասամբ հաստատեց՝ ասելով, որ 88 հոգու մոտ վարակն ախտորոշվել է։


«Գործատուն, որ ունի 700 աշխատակից, թեստավորումը կատարել է իր միջոցներով»,-ասաց Հայկ Չոբանյանը։ Այդ անձինք, նրա խոսքով՝ ասիմպտոմ հիվանդներ են և գտնվում են իրենց տներում՝ ինքնամեկուսացման մեջ, միայն 3 անձ գտնվում է հիվանադանոցում։ «Որևէ մեկի սիմպտոմ չկա»,-ասաց մարզպետը։


Հարցին, թե չէ՞, որ մասնավոր կլինիկաները այլևս կորոնավիրուսի թեստեր չեն անում, մարզպետը պատասխանեց՝ գործատուն պայմանագիր ունի մասնավոր կլինիկայի հետ և իր միջոցներով իրականացրել  է իր աշխատակիցների ախտորոշումը։
 

Դիտվել է 267031անգամ
Վերջին լուրեր