27 / Մայիս / 2020 : 10-42

 Խորովածի մանղալը հանվել է հուշարձանի տարածքից

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսօր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր` Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալ է տեղադրվել։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները հանել են այն եւ տեղափոխել այլ վայր։
Մարզային ծառայության պատասխանատուները նաեւ հանդիպում են ունեցել Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանի հետ։


Մեր հայրենակիցներին հերթական անգամ կոչ ենք անում հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր մշակութային ժառանգության հանդեպ եւ իրավախախտում չկատարել։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ 

Դիտվել է 16303անգամ
Վերջին լուրեր