27 / Մայիս / 2020 : 12-52

Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում, առանց բացառության. Փաշինյան

  Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դիմակ կրելը պարտադիր է:

«Դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիրության կոչը չընդոունվի, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում: Պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում, և տասը կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք՝ վերահսկողությունն ուժեղացնելու համար:

Եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում, առանց բացառության: Դեռ հարց կլինի՝ տան մեջ պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ: Չափազանցում եմ, բնականաբար»,- ասաց վարչապետը:

Դիտվել է 7243անգամ
Վերջին լուրեր