27 / Մայիս / 2020 : 13-05

Առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու. Արայիկ Հարությունյան

Կարծում եմ առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, որովհետև հանգստյան օրեր են ու մեր տեղեկություններով մասնավորապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր միջոցառումներ են նախատեսում լոկալ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը։ 

«Մենք թեև ուսումնական հաստատություններին զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք և հիմա նույնպես աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, բայց օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել ուսումնական հաստատություններից, որ զերծ մնան առաջիկայում նման միջոցառումների կազմակերպումից»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նաև կարծիք հայտնեց, որ պետք է սրբավայրերի ու մատուռների մոտ հսկողություն իրականացնել, քանի որ նախորդ օրերին լուսանկարներ էին տարածվում, որ օրինակ Սպիտակի Սուրբ Հովհաննես մառուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել։ 

Վարչապետը նշեց, որ այստեղ պետք է պատասխանատվությունը դնել դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների վրա, ընդգծելով, որ ոստիկանությունը ևս հսկողական գործառույթ պետք է ունենա։ 

 

Դիտվել է 35411անգամ
Վերջին լուրեր