27 / Մայիս / 2020 : 19-56

«Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ականներին...» 

Սիմոն Վրացյան. «Վարչապետի հուշերը»
1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական գործիչ և վերջին վարչապետ, 1921 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Անկախ Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար-վարչապետ, 1921 թ. մայիս-հուլիս ամիսներին Լեռնահայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը (1882-1969) պատմում է Առաջին Հանրապետության հռչակման մասին և իր մտքերն է արտահայտում համազգային խնդիրների վերաբերյալ: Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ականներին: Տեսանյութում օգտագործվել են 1919-ին Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ամերիկյան զինվորական առաքելության օպերատորի նկարահանած կադրերը, ֆիլմի բնագիրը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում:
Տեսաֆիլմը՝ AzatutyunTV-ի, 2018

Ռուբեն Շուխյան

Դիմատետրի գրառում 

Author's cover photo
Ամսաթիվ 27 / Մայիս / 2020 : 19-56
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 16806անգամ
Վերջին լուրեր