«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»։
Գեւորգ Ե Սուրենյանց

Գևորգ Ե Սուրենյանցը, 1918ի մայիսին՝ Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, ապահովության նպատակով Ս. Էջմիածնից հեռանալու եւ Սեւանավանքում ապաստանելու զինվորական ղեկավարության առաջարկը խստորեն մերժել է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»: Ապա հրամայել, որ վեց օր հնչեցնեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ այսպիսով քաջալերելով հայ ժողովրդի պայքարին:
Ռազմաճակատի առաջին գծում, հայ մարտիկներին քաջալերել են նաեւ Մայր Աթոռի միաբանները՝ իրենց անմիջական մասնակցությամբ
Գևորգ Ե Սուրենյանցը զգալի դեր է խաղացել հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, կաթողիկոսը զրկանքների գնով դիմակայել է բոլոր դժվարություններին և պահպանել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը՝ թեեւ Հայ եկեղեցու նկատմամբ ձերբակալություններ, համատարած բռնություններ եւ բռնագրավումներ են գործադրվել։
Սուրենյանցը դ 416 կոնդակով Ապրիլի 11-24ը սահմանել է «Հայկական տարագրության, կոտորածի զոհերի և բյուրավոր նահատակների հիշատակի հատուկ օր` Տոն Ազգային - հիշատակ բյուրավոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի»: Ապա նույն օրը նրա հրահանգով մատուցվել է հանդիսավոր Պատարագ և Հոգեհանգստի կարգ՝ բոլոր եկեղեցիներում։
Մ. Մ.

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։