YouTube-ի թիմը ծառայության մեջ ավելացրել է օգտատիրոջը քնել հիշեցնելու մասին գործառույթը
YouTube-ի թիմը ծառայության մեջ ավելացրել է օգտատիրոջը քնել հիշեցնելու մասին գործառույթը։ Այս մասին ասվում է Google-ի բլոգում:
2018-ին YouTube-ը գործարկել է օգտատերերին ընդմիջում անելու մասին հիշեցնող գործառույթը։ Google-ում հայտնել են, որ այդ ժամանակից ի վեր արդեն ավելի քան 3 մլրդ նման ծանուցում է ուղարկվել տարբեր մարդկանց։ Ընկերությունը որոշել է ավելին անել իր օգտատերերի մասին հոգ տանելու համար։
Նոր առանձնահատկությունը թույլ է տալիս սահմանել հիշեցումների ցուցադրման ժամանակը: Նաև օգտատերերը կարող են օգտվել տեսանյութն ավտոմատ կերպով անջատելու հնարավորությունից։
Նոր գործառույթն աշխատում է որպես զարթուցիչ ՝ ծանուցումը հետաձգելու կամ անջատելու հնարավորությամբ։ Գործառույթը հասանելի է օգտատիրոջ հաշվի կարգավորումներում: Բջջային հավելվածներում այն հասանելի է «Դիտման ժամանակ» բաժնում։