Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 16-04

ԱԳն-ում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. խոսնակ

Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսի դեպք է գրանցվել:

Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Երեկ, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ում իրականացված նմուշառումների արդյունքներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք: Մնացած շուրջ երեք տասնյակ նմուշառումները տվել են բացասական պատասխան,-նշել է նա:

Թե ո՞վ է վարակակիրը, Նաղդալյանը չի հայտնել:

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ վարակակիրը ԱԳՆ փխնախարարներից մեկն է:

Դիտվել է 12046անգամ
Վերջին լուրեր