28 / Մայիս / 2020 : 19-53

Մենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների զբաղվածության շատ բարձր ցուցանիշ ունենք․ Փաշինյան

Աստված չանի մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր անմիջական հարազատին, կամ հենց ձեզ: Մենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների զբաղվածության շատ բարձր ցուցանիշ ունենք:

Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանը խոսեց վերջին օրերին սկսված անսպասելի ռեյդերի մասին, երբ լայնածավալ ստուգումներ են իրականացվում կոնկրետ վարչական շրջաններում: Նա չբացառեց, որ առաջիկայում կսկսեն ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել խախտում անող տնտեսվարողների նկատմամբ՝ դրանց գործունեությունն արգելելով ոչ թե 24 ժամով, այլ ավելի երկար ժամանակով:

Դիտվել է 7834անգամ
Վերջին լուրեր