Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Մայիս / 2020 : 19-57

Ոչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ իրավիճակից կախված անհրաժեշտ կլինի վերադառնալ կարանտինային խիստ ռեժիմին: Այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով, կառավարելի պահել իրավիճակը: Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է: Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը: Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մինչ կարանտինային ռեժիմի վերադառնալը, կարող են կիրառվել խստացման այլ մեթոդներ, որոնցից մեկը ամենուրեք դիմակի կրումը պարտադիր դարձնելն է:

Դիտվել է 14872անգամ
Վերջին լուրեր