28 / Մայիս / 2020 : 21-59

Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի գրասենյակների մեծ մասը

Ամերիկյան Google ընկերությունը հուլիսի 6-ից կվերաբացի ամբողջ աշխարհով մեկ փակված գրասենյակների մեծ մասը, սակայն առաջին փուլում դրանցում կաշխատեն աշխատակիցների միայն մինչև 10 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Google-ի և Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչայիի հայտարարությանը։

 
«Եթե արտաքին պայմանները թույլ տան, հուլիսի 6-ից կսկսենք մեծ թվով քաղաքներում ավելի շատ գրասենյակներ վերաբացել»,- գրել է ղեկավարն ընկերության կայքի իր բլոգում։

Առաջին հերթին գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունն աշխատավայրում պարտադիր է։ Ծրագրվում է սկզբում ընկերության գրասենյակները 10 տոկոսով զբաղեցնել, հետագայում սեպտեմբերին այդ ցուցանիշը կհասցվի 30 տոկոսի։ Պիչային նշում է, որ գրասենյակներ վերադառնալու որոշումն աշխատակիցները մինչև տարվա վերջ կամավոր կկայացնեն, միևնույն ժամանակ ընկերությունն աշխատակիցներին խորհուրդ է տալիս տնից շարունակել աշխատանքը։


Բացի այդ, Google ընկերությունը տնից աշխատողներին անհրաժեշտ սարքավորումների և գրասենյակային կահույքի ձեռքբերման համար 1000 դոլարի սահմաններում հավելավճար կտրամադրի։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 միլիոն մարդ, որից 352 265-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը։
    

ԼՐԱՀՈՍ
21:48 • 28/05Բացահայտ ասում եմ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին
21:47 • 28/05Չինաստանում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել վարակից ապաքինված 11 մարդու մոտ


21:41 • 28/05Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130 դրամ է․ 

Դիտվել է 5622անգամ
Վերջին լուրեր