30 / Մայիս / 2020 : 21-40

Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անունը կրող դպրոցի ապակիները

Երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Դիտվել է 30041անգամ
Վերջին լուրեր