31 / Մայիս / 2020 : 23-56

Կայացել է ամերիկյան Crew Dragon պատմական տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին

Ամերիկյան Crew Dragon տիեզերանավը, որը ստեղծել է SpaceX ընկերությունը և ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին ուղեծիր է հասցրել, արդեն միակցվել է Միջազգային տիեզերակայանին:

 
«Միակցումը հաստատվել է, այն կայացել է Ամերիկյան արևելյան ափի ժամանակով 10:17-ին (երևանյան՝ 18:17)»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է միջոցառման ուղիղ հեռարձակման ղեկավարը՝ հավելելով, որ Միջազգային տիեզերակայանն այդ պահին գտնվել է Հյուսիսային Չինաստանի և Մոնղոլիայի վերևում:

Հիշեցնենք, որ Crew Dragon-ի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից շաբաթ գիշերը: Արձակումը դարձել է պատմության առաջին թռիչքը, որի ժամանակ տիեզերագնացներն ուղեծիր են հասել մասնավոր ընկերության (SpaceX) կառուցած տիեզերանավով:

Բացի այդ, ԱՄՆ-ն վերջին 9 տարում առաջին անգամ է ՆԱՍԱ-ի տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան ուղարկում ամերիկյան արտադրության տիեզերանավով. 2011 թվականից ի վեր, երբ շահագործումից հանվել են Space Shuttle ծրագրի փոխադրող սարքերը, տիեզերագնացները ուղևորվում էին ռուսական «Սոյուզ»-ով:
 

Դիտվել է 19170անգամ
Վերջին լուրեր