01 / Հունիս / 2020 : 11-44

Գյումրիում կատաղած շները հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա

Մեդիա պաշտպան Էդգար Խաչատրյանը գրում է․

«Գյումրիում Կատաղած շները հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա։ Վերջինս լուրջ վնասվածքներով նախ վիրահատվել է Գյումրիում, հետո Երևանում։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

Էն որ ասում եմ թափառող շների հարցը պետք ա լուծվի, ինձ գալիս բացատրում, թե շունիկները չեն հարձակվում, շունիկներից հենց վախենում ես նոր են վրա տալիս։ Դե եկեք 2,5 տարեկան երեխուն ասեք չվախենաս բալես, շունիկը չի հարձակվի, էդ դու ես իրան ստիպում կամ քեզ սենց կպահես, որ չհարձակվեն։

Մի խոսքով, ես շուն սիրում եմ, բայց նշում եմ՝ բազմակի անգամ իմ վրա էլ են հարձակվել, ժամանակ առաջ նաև հեծանիվով անցնելիս ու եթե մի քիչ ավել մեքենա լիներ, գուցե ես խբեի մեքենային կամ մեքենաներն ինձ, որովհետև անսպասելի հարձակվեցին, իսկ ես ռեֆլեքսորեն դուրս եկա ամենաբանուկ մաս»։

Դիտվել է 9860անգամ
Վերջին լուրեր