01 / Հունիս / 2020 : 15-02

Նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
 

Այս նպատակի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ:

Բուժքույրերի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը 131 հազար ՀՀ դրամ է, սանիտարներինը՝ 124 հազար ՀՀ դրամ:

 Ցանկացողները կարող են ներկայացնել ինքնակենսագրականներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 58-37-51:

 

Դիտվել է 9300անգամ
Վերջին լուրեր