Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հունիս / 2020 : 17-48

Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տունը

Թալանվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ռիադ Մահրեզի տունը, նախնական գնահատականներով ֆուտբոլիստին հասցված վնասը գնահատվում է 500 000 ֆունտ սթերլինգ: Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:

 
Գողերը Մանչեսթերի կենտրոնում գտնվող 29-ամյա խաղացողի տուն են ներխուժել այն ժամանակ, երբ Մահրեզն այնտեղ չի եղել: Նրանք գողացել են 50․000 ֆունտ սթերլինգ կանխիկ գումար, հազվագյուտ ֆուտբոլային մարզաշապիկներ, որոնք գնահատվում են 150․000 ֆունտ սթերլինգ և երեք թանկարժեք ժամացույցներ`230․000, 40․000 և 35․000 ֆունտ սթերլինգ արժողությամբ:

Դիտվել է 4874անգամ
Վերջին լուրեր