02 / Հունիս / 2020 : 12-15

Հրաչյա Հակոբյանն ինքնամեկուսացած է

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել:

Պատգամավորն ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, թե այսօր Ազգային ժողով աշխատանքի չի գնացել, ինքնամեկուսացել է և սպասում է թեստի պատասխանին: Նա կայքի հետ զրույցում հայտնել է, թե թեստի պատասխանը լինելու է օրվա երկրորդ կեսին:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ընտանիքը վարակված է կորոնավիրուսով, իսկ պատգամավոր Հակոբյանը նախորդ օրը եղել է վարչապետի տանը:

Դիտվել է 29930անգամ
Վերջին լուրեր