Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2020 : 15-58

Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են

Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան:

Հիմա, որ մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողը, չի տա: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Արմավիրի մարզի «Մեյմանդարի» շուկայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց գյուղացիներից մեկը՝ բողոքելով շուկան 24 ժամով փակելու որոշման դեմ:

Վաճառողները բողոքում են: Նրանք չեն ցանկանում ընդունել պարետատան խորհուրդը և ապրանքը վաճառել այլ տարածքում:

«Ես մնացած ապրանքը ո՞նց ծախեմ»,- ասաց վաճառողներից մեկը՝ նշելով, որ ստիպված կլինի իր ապրանքը դեն նետել:

«Եթե այստեղ վիրուսը կա, արդեն շարունակվելու է, ինչ տարբերություն, թե երբ կշարունակվի՝ վաղը, թե մյուս օրերին, վիրուսը տանելու ենք տուն»,- բողոքեցին վաճառողները:

«Թող Նիկոլը գնա բանկերին ասի՝ զրոյացրեք էդ մարդկանց փողը, էս մի օրը թող չաշխատեն: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք, ոչ մեկը մեզ թշնամի չի, մենք ուզում ենք մեր քրտինքը ծախենք, մեր ընտանիքը պահենք: Մեր շուկայում կորոնավիրուս չի եղել, ով տենց բան ա ասում, գլուխը պատին ա տվել: Վատ մարդուն վիրուս կպնելու ա, հենց իրանց կպնելու  ա: Տունն էլ պախկվեն, կպնելու ա»,-ասաց գյուղացիներից մեկը:

Նշենք, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի դեպ պայքարով:

 

Դիտվել է 13720անգամ
Վերջին լուրեր