Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2020 : 20-12

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, այսօր, հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում:

Նշված տարածքներում ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 28065անգամ
Վերջին լուրեր