03 / Հունիս / 2020 : 00-23

Աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հնարավոր պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ

Առողջահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է  ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հավանական պատվաստանյութերի մշակման մասին: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթում:

 
Նշվում է, որ հավանական պատվաստանյութերից 10-ը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում:

Մյուս 123-ը գտնվում են նախակլինիկական գնահատման փուլում աշխարհի տարբեր երկրների գիտական կենտրոններում, այդ թվում՝ Տոկիոյի համալսարանում, Թուլեյնի համալսարանում (ԱՄՆ), Ալբերտայի համալսարանում (Կանադա), Փիթսբուրգի համալսարանում:

Հիշեցնենք, որ կլինիկական փորձարկման փուլում է գտնվում նաև ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը, որը մշակվել է ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
 d

Դիտվել է 16975անգամ
Վերջին լուրեր