03 / Հունիս / 2020 : 23-42

«Սոս եւ Վարդիթեր». Պերճ Պռոշյան 

ԼՈՒՍԱՆԿԱՐ՝ ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆ 

 

Կանգնել եմ ախա-բախա,- շավաղուս տատը կախ ա.
Շեկ տղա, կարմիր աղջիկ,- թո'ղ բռնենք իրար յախա:

Ամպել ա ձուն չի գալիս,- մթնել ա տուն չի գալիս:
էս անտեր բարձի վրա,- առանց յար քուն չի գալիս:
Ոչխարն արել եմ բակը,- դեմ տվել սելի ակը.
Ով իմ սիրածս առնի,- չի վելի (վայելի) գլխի թագը:

Կաքավը կաննել ա քարին,- կտուցը լիքը արին,
Մի աղլուխ վարդ եմ քաղել,- ղրկել իմ աղպոր յարին:

***

***

Նանիկ արա մեծանաս,
Հալիվորիս ծերանաս,
Երբոր խելքիդ տեր ըլնես,
Պառավ տատիդ չմոռնաս:

Տատը գլխովդ պտիտ գա,
Ինչ խաթա ունիս տատին գա,
Երեսիս մի բուռ հող քցես,
Իմ տեր ու տիրական բալա:

Շնորհքով, զոռով տղա դա՛ռ.
Սաղ աշխարհքը ձեող առ.
էս մեր դուշման ազգերին,
Հեղճացրու հոգին առ:

Ձենդ լսողը սասանի,
Ծակը մտնի տազ անի,
Ասի, հրես, Գրիգորը,
Կը տա ինձ ու կըսպանի:

Գերի ա մեր հայ ազգը,
Ղոչաղների թայ ազգը,
էս անիրավ թուրքի ձեռին,
Փչացավ մեր կես փայ ազգը:

Իմ Գրիգորը մենծանա,
Դուշմանի աչքը հանա.
Հայի ազգին օգնելով,
Փառք ու պատվի տիրանա:

 

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ (1837-1907)

«ՍՈՍ ԵՒ ՎԱՐԴԻԹԵՐ», 1860թ. (հատվածներ)

 

 

Author's cover photo
Ամսաթիվ 03 / Հունիս / 2020 : 23-42
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 42881անգամ
Վերջին լուրեր