Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 13-18

ԱՄՆ-ում «կուզիկ» «Զապորոժեց»-ը վաճառքի է հանվել նոր Toyota-ի գնով

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում 18 000 դոլարով վաճառքի են հանել ԶԱԶ-965 «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Համեմատության համար նշվում է, որ նույն գումարով ԱՄՆ-ում կարելի է գնել գործարանային նոր Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:

Հայտարարության հեղինակը «Զապորոժեցը» բնութագրել է որպես խորհրդային ամենաէժան մեքենան, որը ստեղծվել է իտալական Fiat 600-ի օրինակով:

ԽՍՀՄ-ում «կուզիկ» անվանումը ստացած «Զապորոժեց»-ի վազքը կազմում է 52 000 կմ:

ԱՄՆ-ում խորհրդային մեքենաները հաճախ համալրում են հավաքորդների հավաքածուների շարքերը, ուստի զարմանալի չէ, որ դրանց համար երբեմն ամբողջովին նոր մեքենայի գին են պահանջում:

Դիտվել է 16669անգամ
Վերջին լուրեր