04 / Հունիս / 2020 : 14-15

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94 2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

Հայփոստից հայտնում են, որ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցւթյամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

Դիտվել է 8446անգամ
Վերջին լուրեր