05 / Հունիս / 2020 : 12-57

Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը

Ոստիկանության եւ ՍԱՏՄ աշխատակիցներն այս պահին գտնվում են այն ռեստորանային համալիրում, որտեղ, նախնական տվյալներով, տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը, որի տեսանյութն այսօր՝ հունիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում որպես համաճարակային կանոնների խախտման օրինակ։

Ոստիկանությունը կարճ տեսանյութ է հրապարակել համալիրից՝ նշելով որ այս պահին այնտեղ գործողություններ են իրականացնում, համալիրը գտնվում է Պտղնի գյուղում։

Հիշեցնենք, որ ի թիվս այլ տեսանյութերի եւ լուսանկարների՝ Նիկոլ Փաշինյանը կիսվել էր մի տեսանյութով, որում հարսանիքի մասնակիցները հումորային համար են ներկայացնում։ Ոստիկանական համազգեստով երիտասարդները նախ հայտարարում են, որ միջոցառումները արգելվում են արտակարգ դրության ժամանակ եւ խնդրում են կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, ապա նրանց են միանում ԱԱԾ համազգեստով տղաներ եւ միասին անակնկալ պար են ներկայացնում։

Վարչապետն այս տեսանյութին կից գրել էր․ «Սա, կարծում եմ, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է»։

 

Կարդացեք նաև

Հարսանիքի մասնակիցները ծաղրում են ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներին (տեսանյութ) 

Դիտվել է 32142անգամ
Վերջին լուրեր