Ինչ է լինում քաղաքում, երբ բոլորը գինովցած են

Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:

Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման վրա։
Այս մասին է փաստում Հայաստանում խաղողի այգիների քանակի (2017 և 2018 թվականների աճի ցուցանիշները 2016թ-ի համեմատ, երբ դեռ միջոցառումը սկիզբ չէր առել), մթերվող խաղողի, նաև գինու արտադրության տարեցտարի աճող ցուցանիշները:

Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան և արցախյան գինեգործներ, ինչպես նաև որպես համադրում մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որոնք ներկայացնում են հայկական, իտալական,ճապոնական, մեքսիկական, ֆրանսիական խոհանոցին հատուկ կերակրատեսակներ և քաղցրավենիք։

Երեք տարիների ընթացքում միջոցառումն ունեցել է 79 գինեգործ-մասնակից, հայաստանյան 47 գինի արտադրող ընկերություն:

Միջոցառումն իրականացվում է ամեն տարի` 2017 թվականից ի վեր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։