Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2020 : 17-11

«Կորոնավիրուսի վարակակիրների ամենաքիչը կեսի մոտ ախտանիշներ չկան». Ելենա Մալիշևա

Ռուս բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան հայտարարել է, որ կորոնավիրուսի վարակակիրների ամենաքիչը կեսի մոտ հիվանդության ախտանիշներ չեն լինում: Այսպես նա պատասխանել է Instagram-ում  իր հետևորդներից մեկի` այլ երկրներում կորոնավիրուսի առանց ախտանիշների վարակակիրների մասին հարցին:

«Իհարկե առանց ախտանիշների վարակակիրներ կան բոլոր երկրներում: Ավելին, երևում է, դրանք ամենաքիչը վարակիրների կեսն են»,-գրել է Մալիշևան:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 6 982 965 է, մահացել է 402 273 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Դիտվել է 40516անգամ
Վերջին լուրեր