Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 09-52

Նման գործելաոճն անընդունելի է, подножка․․․ԱՆ խոսնակի պատասխանը Վահան Արծրունուն


ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանել է Վահան Արծրունուն։

Ի պատասխան երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառման.Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։

Դիտվել է 9805անգամ
Վերջին լուրեր