Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 16-11

Ով է ԶՈւ Գլխավոր շտաբի նոր պետը

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է  ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պաշտոնում Արտակ Դավթյանին։

Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.

Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին, Իջեւանում։

• 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։

• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջեւանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետեւակային ականի պայթյունից։

• 1993-2010 թթ. - Իջեւանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։

• 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Դիտվել է 151053անգամ
Վերջին լուրեր