09 / Հունիս / 2020 : 10-22

Փրկարարները գտել են Չինարի գյուղի 54-ամյա բնակչին

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չինարի գյուղի թիվ 13 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչն առավոտյան տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից 10 հրշեջ-փրկարար։

Փրկարարները «Չափարղի աղբյուր» կոչվող հանդամասում հայտնաբերել են Սայադ Մ․-ին (ծնված 1966 թ.) եւ ուղեկցել Չինարի գյուղ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են գյուղի 10 բնակիչ եւ ոստիկանության 10 աշխատակից:

Դիտվել է 19001անգամ
Վերջին լուրեր