Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2020 : 15-25

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս 61-ամյա կինը ընկել և վնասել է ոտքը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել եւ վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Զոյա Թ․-ին (ծնված 1959 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 200 մ) եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Դիտվել է 21613անգամ
Վերջին լուրեր