Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2020 : 19-06

SpaceX ընկերության գլխավոր առաջնահերթությունը Starship տիեզերանավի ստեղծումն է՝ դեպի Լուսին և Մարս թռչելու համար. Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է, որ SpaceX ընկերության գլխավոր առաջնահերթությունը Starship տիեզերանավի ստեղծումն է: Մասկը կոչ է արել ընկերության աշխատակիցներին չբավարարվել Crew Dragon տիեզերանավի հաջող արձակմամբ, գրում է cnbc.com-ը։

Լրագրողների տրամադրության տակ հայտնված ընկերության կորպորատիվ տեղեկագրում ասվում է, որ դեպի Լուսին և Մարս թռչելու նպատակով Starship հրթիռի ստեղծման համար անհրաժեշտ է «կտրուկ և անհապաղ» գործել։

«Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ SpaceX-ի հիմնական առաջնահերթությունը Starship-ն է»,- աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում հայտնել է Իլոն Մասկը։

 
Հայտնի է, որ SpaceX ընկերությունը մոտ 8 000 աշխատակից ունի, որի մեծ մասն աշխատանքն իրականացնում է լոսանջելեսյան շտաբում կամ Կանավերալ հրվանդանի օբյեկտներում, սակայն մի մասն աշխատում է Տեխաս նահանգի Բոկա-Չիկա գյուղի մոտակա մասնավոր տիեզերակայանում:

«Հատուկ ինքնաթիռ կտրամադրենք բոլոր նրանց, ովքեր տեղափոխվելու ցանկություն կհայտնեն»,- գրել է Մասկը և այդպիսով աշխատակիցներին մոտիվացրել, որպեսզի նշված տիեզերակայանի մոտ տեղափոխվեն։

CNBC-ի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին SpaceX ընկերության արժեքն ավելացել է մինչև 36 միլիարդ դոլար։ 2019 թվականի սկզբից մասնավոր այս ընկերությունը մոտ 1,7 միլիարդ դոլարի ներդրումներ է ներգրավել․ հայտնի է, որ այս միջոցների մի մասը նախատեսվում է բազմակի օգտագործման տիեզերական ապարատների ստեղծմանն ուղղել։

Դիտվել է 6627անգամ
Վերջին լուրեր