Ուհանում փորձագետները պարզել են, որ կորոնավիրուս ունեցող ասիմպտոմատիկ հիվանդները վարակիչ չեն
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անցկացված զանգվածային հետազոտության արդյունքում կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրներ են հայտնաբերվել, որոնք վարակիչ չեն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է առողջապահության հարցերով քաղաքային հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Ուհանի իշխանությունները մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակչության զանգվածային հետազոտության շրջանակում 9.89 մլն մարդու են թեստավորել և կորոնավիրուսի 300 ասիմպտոմատիկ վարակակիրների հայտնաբերել:
Հաղորդվում է, որ այդ հիվանդներից վերցված փորձանմուշները փոխանցվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին, որպեսզի մասնագետները մեկուսացնեն վիրուսը, սակայն նրանց չի հաջողվել «կենդանի վիրուս» առանձնացնել:
Փորձագետները կարծում են, որ վիրուսն առանձնացնելու անհնարինությունը վկայում է այն մասին, որ դրա պարունակությունը փորձանմուշներում ցածր է կամ «կենդանի» ախտածին վիրուս չկա:
Բացի այդ, ասիմպտոմատիկ հիվանդների հետ շփում ունեցած 1174 մարդ ևս հետազոտություն է անցել, սակայն նրանց թեստի արդյունքները բացասական են եղել: