Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն… և իր Աստծուն. Երվանդ Քոչար
Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը։
***
Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն… և իր Աստծուն:
***
Կյանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդ հույս ունի ուղղելու սերունդների ընթացքում … Բայց դա էլ է պատրանք, քանզի ամեն մարդ իր ձևով է ապրում կյանքը և իր ձևով սխալվում:
***
Մարդու ամենավեհ արտահայտությունը ժպիտն է, ամենաազնիվ մարդկային զգացումը՝ վիշտը: Վիշտն իջնում է մարդու հոգու խորքը և հաղթանակած, մաքրված, փորձի և փորձության միջով բարձրանում է ժպիտի ձևով: Ժպիտը մի պսակ է, որ մեր միտքը դնում է հոգու վրա:
***
Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձևով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի և ընկալվում է ակնածությամբ:
***
Կյանքը ծով է, ալիքը կամ վեր է հանում մեզ, կամ խորտակում, բայց վերևի ալիքները պետք է իջնեն, ուրեմն՝ հավասարվեն:
Արվեստագետը պետք է լինի աղավնու պես միամիտ և օձի պես խորագետ՝ զարգացած և իմաստուն: Բայց ստեղծագործելիս պետք է մոռանա ամեն ինչ և միամտորեն մոտենա իր գործին:
***
Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում… իսկ եթե նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է:
***
Առանց անկումի ապրել՝ կնշանակի գնալ թույլ դիմադրության գծով
***
Բնության մեջ ամեն ինչ մաքառում է իր գոյությունը պահպանելու համար: Մարդն է, որ չի բավարարվում միայն դրանով, նա տենչում է ամեն ինչ ունենալ, գիտենալ և տիրանալ ամեն ինչի:
***
Արվեստագետի համար ստվերը այնքան նյութական է, որքան առարկան. դրանք հավասարապես նկարչական օբյեկտներ են:
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։