Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 13-54

Պրահայում ավտովթարից երևանաբնակ  27-ամյա հայ է մահացել

Պրահայի օդանավակայանի մոտակայքում ավտովթարից հունիսի 7-ին մահացել է երևանաբնակ 27-ամյա Արմեն Առաքելյանը։

Այս մասին տեղեկացնում է Չեխիայի հայկական orer.eu կայքը։

«Արմենի ավտոմեքենան բախվել էր գնացքին, ինչի արդյունքում նա մահացել էր, ևս 2 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ստեղծված իրավիճակից ելնելով, Արմենի աճյունը Երևան տեղափոխելու համար անհրաժեշտ է աջակցություն»,- գրում է orer.eu-ն։

Պրահայում ՀՀ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել վթարից զոհված Արմեն Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

 

Դիտվել է 23978անգամ
Վերջին լուրեր